Վարագույրը բացվում է: Բեմում վայրենի աղմուկ է, իրարանցում է, վանդակաձողեր են, յոթանասուն տարիների խառնաշփոթությունն է ալիքվում: Ու ալիքների կենտրոնում, ասես հեղեղի մեջ, խորտակվող ամբիոնն է՝ ԽՍՀՄ գերբը վրան, խոսում է գիշատչական ձայնով, ժանիքները կրճտացնելով: «Ազերիների նախնիները նախկինում գրել են հայերեն: Հայերեն տառերը մերն են: Խաչքարը դա մեր խաչդաշն է:
Երկեր
Գրական
Բանաստեղծությունների ընտրանին` «Փակիր աչքերդ` չերևաս» խորագրով, կազմել, խմբագրել ու առաջաբանը գրել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Ներկայացվող բանաստեղծությունները վերցված են այդ ժողովածուից:
Գետից պոկված բեկոր էր կապույտը՝ մի տաշտակ ջուր, որի մեջ իրենց դեսուդեն էին գցում ձկները եւ նրանց մեջ հատկապես մեկը, որն էլ դուր եկավ Տիգրանին: Ձկան շերեփուկներում մի գույն կար, որ արեւի շողը ձգում, առնում էր իր մեջ, դառնում ուրիշ, բոլորովին ուրիշ մի կապույտ:
Հայոց թագավորությունը Արցախում շարունակվում էր մելիքության ձեւով, ամեն ինչ բարեհաջող էր ընթանում, բայց... եղավ մի պահ, որ վարդի կոկոնը չբացված՝ թերթերը թափվում էին, ծիլը հողից գլուխը չհանած՝ թորշոմում էր, առուն մարգերին չհասած՝ ցամաքում էր: Եվ դրա հիմքն ու պատճառը պարզ էր հինգ մատի պես՝ Մելիք Շահնազարը պառակտում էր գցել մելիքությունների մեջ, ուխտը դրժել եւ դաշնություն կնքել հարեւան օղուզների ցեղապետ Փանահի հետ, ծախել Շուշին:
Ես փորձել եմ իմ այս գործի մեջ ժամանակի ու տարածության չափման նոր «միավորներ» սահմանել` հենվելով մարդու անսպառ ներուժի, մաքառելու եւ ապրելու տոկունության ու անհատնում հնարավորությունների վրա: Եվ, կարծում եմ, ինչ-որ չափով դա հաջողվել է ինձ:
Մի կատու կար սովորական,
Մեծանում էր խոհանոցում,
Նրա համար սուտ էր <<չկան>>
Ուտում էր միշտ յուղ ու մածուն:
Մեր Մեծ քարի մասին աշխարհը չգիտե: Բայց այն նշանավոր է: Ինչո՞վ՝ կասեք դուք: Պատմեմ՝ լսեք: Ուրեմն, մեծ պապիս ձին մի օր կորչում է: Փնտրում է պապս, չի գտնում: Մութն ընկնում է: Ստիպված մոմաճրագը վառում է, դնում Մեծ քարի վրա, որ շրջակայքը լրիվությամբ երեւա:
Վրդովված մեղուն թռավ ու գնաց,
Առյուծի առաջ խոնարհվեց, ասաց.
-Արջը մեզանից խլել դադար, քուն,
Ապրում է՝ թաթը միշտ մեր փեթակում...
Նոբելյան մրցանակի դափնեկիր, հանրահռչակ Ուոլթ Ուիթմենի «Երգ իմ մասին» պոեմը Վարդան Հակոբյանի թարգմանությամբ /հատվածներ/
Իտալական ժամանակակից պոեզիայի ճանաչված դեմքերից է Աննա Սանտոլիքուիդոն: Նրա քնարը նուրբ է, մտածողությունը պատկերավոր, խոսքը տրամաբանական ու մեղեդային: Անվանի բանաստեղծուհին հայ ընթերցողին ամբողջական գրքով ներկայանում է առաջին անգամ:
Վարդան Հակոբյանի «Նշագրություն լուսնի վրա» ժողովածուն ներառում է նրա անտիպ բանաստեղծություններն ու պոեմները, որոնք հատկանշվում են ոչ միայն թեմատիկ և պոետիկական բազմազանությամբ, այլև բանաստեղծական հայացքի չխամրող թարմությամբ, կենսական հզոր ռիթմերով:
Վարդան Հակոբյանի երկերի 6-րդ հատորը ընդգրկում է «Պոեմ իմ մասին կամ 24-ն անց 81 րոպե» (2009 թ.) եւ «Ջրի հիշողությունը» (2013 թ.) բանաստեղծությունների ժողովածուները, ինչպես նաեւ տարբեր տարիների կատարած թարգմանություններից մի շարք:
Գրքում ընտրվել են Վարդան Հակոբյանի շուրջ կեսդարյա ստեղծագործական ճանապարհի (1965-2014թթ.) լավագույն բանաստեղծություններն ու պոեմները: Նպատակը՝ ցույց տալ բանաստեղծի ստեղծագործական ընթացքն ու զարգացումը:
Էջեր : 1 2
|