Կենսագրություն
Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի N152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում։ Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից։ Դպրոցական տարիներին զգաղվում էր նաև գեղանկարչությամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել)։
Բաքվի N 152 դպրոցում սովորելու ժամանակ, 9-րդ դասարանում, կոմերիտմիությունից հեռացնում են Վ. Հակոբյանին՝ նրան մեղադրելով «շիրազյան ազգամոլության» մեջ, ազերական հավատաքննիչների ճնշման տակ Վ. Հակոբյանը ստիպված տեղափոխվում և ուսումը շարունակում է հայրենի շրջանի Հին Թաղեր գյուղում։
1965թ. բանաստեղծություններն ուղարկում է Շիրազին, ստանում նրա քաջալերանքը և կնքվում Վարդան Հակոբյան (անձնագրային անունը՝ Սլավիկ) գրական անվամբ։
Բաքու, 60-ական թվականներ, դեռևս ուսանող, աշխատում է (երկու տարի) Բաքվի 26 կոմիսարների անվան մշակույթի հայկական տանը՝ որպես ասմունքող։
1969թ. ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցնում Ստեփանակերտում՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ՝ որպես գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։
1983թ. մինչև հիմա աշխատում է Արցախի գրողների միությունում՝ որպես կազմակերպության ղեկավար։
Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը-Պուղի», «Հարություն», «Նարեկ» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը։
Չորս տասնյակից ավելի բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական ժողովածուների հեղինակ է, որոնք տպագրվել են Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Բաքվում և այլուր։
Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն)հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում։
Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, բուլղարերեն, անգլերեն և այլ լեզուներով:
ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է։
Վ. Հակոբյանի ստեղծագործությունների մասին տպագրվել են մենագրական մի շարք աշխատանքներ (Ս. Սարինյան, «Բանաստեղծի հայտնությունը», Ս. Խանյան, «Ցավի և սիրո պոեզիան», Տ. Սողմոնյան, «Վարդան Հակոբյանի պոեզիայի գեղագիտական համակարգը», «Տաճարի ճանապարհին կամ մենարանի ուխտավորը» և այլն)։
Վ. Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր է (թեման՝ «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները»), պրոֆեսոր։
Վ. Հակոբյանը ԼՂՀ ԳՄ վարչության նախագահն է։ Երեսուն տարվա բուհական-մանկավարժական աշխատանքի փորձ ունի, հայ գրականության և մշակույթի պատմություն, գրականության տեսություն է դասավանդել Արցախի պետական համալսարանում։ Այժմ նա, համատեղության կարգով, իր հիմնադրած «Գրիգոր Նարեկացի» պետական հավատարմագրված համալսարանի ռեկտորն է։
Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ ղեկավարել է ԼՂ մարզային խորհրդի (1988թ.) պատմական նստաշրջանի անցկացման աշխատանքները։
Ընտրվել է ԼՂՀ ազգային ժողովի անդամ։
Արցախյան թեմի կողմից հայոց ազգային-եկեղեցական ժողովի պատգամավոր է ընտրվել և 1995թ. Սուրբ Էջմիածնում մասնակցել կաթողիկոսական ընտրություններին։
Արցախյան համազգային շարժման ղեկավար մարմնի՝ «Կռունկի», ստեղծման օրից, նախագահի տեղակալն է։
Արցախյան համազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչ է։ Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն է, նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը։ Ղեկավարել է Արցախը մայր Հայաստանին միացնելու համար Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Իր ստեղծագործությունների համար արժանացել է ՀՀ նախագահի, ՀԳՄ «Գրական թերթի», Ավ. Իսահակյանի անվան, ԼՂՀ Եղիշեի անվան, համահայկական «Վահագն» և այլ մրցանակների։
Վ. Հակոբյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց», «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին», ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», ինչպես նաև միջազգային մեդալներով` Ֆ. Նանսենի, Մ. Շոլոխովի և այլն, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհավորագրերի։
Հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վ. Հակոբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Հրատարակած գրքերի ցանկ
(Վարդան Հակոբյան)
1. Վարդան Հակոբյան, «Մեղեդիներ» Բաքու, 1969թ., «Ազերնեշր», հրատ., 42 էջ:
2. Վարդան Հակոբյան, «Սեր եւ ժպիտ» Բաքու, 1973թ., «Կոմունիստ» հրատ., 110 էջ:
3. Վարդան Հակոբյան, «Շանթահար կաղնին» Երեւան, 1974թ., «Հայաստան» հրատ., 30 էջ:
4. Վարդան Հակոբյան, «Մայրանում է լույսը» Բաքու, 1975թ., «Ազերնեշր» հրատ., 110 էջ:
5. Վարդան Հակոբյան, «Ծառի անունից» Բաքու, 1978թ., «Յազըչը» հրատ., 110 էջ:
6. Վարդան Հակոբյան, «Անմարելի - անմեռնելի» Բաքու, 1981թ., «Յազըչը» հրատ., 117 էջ:
7. Վարդան Հակոբյան, «Մի կռունկ անցավ» Երեւան, 1983թ.:
8. Վարդան Հակոբյան, «Հեքիաթի խնձորները» Բաքու, 1986., «Յազըչը» հրատ., 94 էջ:
9. Վարդան Հակոբյան, «Վաղվա աչքերով» Երեւան, 1987թ., «Սովետական գրող» հրատ., 158 էջ:
10. Վարդան Հակոբյան, «Ամարասի զանգերը» Երեւան, 1989թ., «Արեւիկ» հրատ., 112 էջ:
11. Վարդան Հակոբյան, «Արցախա ծուխ» Հայաստան, 1989թ., «Լույս՚ հրատ., 279 էջ:
12. Վարդան Հակոբյան, «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում» Ստեփանակերտ, 1990թ., «Արցախ» հրատ., 120 էջ:
13. Վարդան Հակոբյան, «Տաճարն Աստծո» Ստեփանակերտ, 1990թ., «Արցախ» հրատ., 230 էջ:
14. Վարդան Հակոբյան, «Աստծո Տաճարը» Ստեփանակերտ, 1991թ.:
15. Վարդան Հակոբյան, «Սոսե» Երեւան, 1994թ.:
16. Վարդան Հակոբյան, «Մենարան» Երեւան, 1996թ., Երեւանի համալսարանի հրատ., 435 էջ:
17. Վարդան Հակոբյան, «Քսաներորդ դարի հայ քնարերգության զարգացման միտումները» (հատոր առաջին), Ստեփանակերտ, 1998թ., «Արցախ» հրատ., 304 էջ:
18. Վարդան Հակոբյան, «Բանաստեղծությունը եւ տիեզերական շարժումը» (հատոր երկրորդ), Ստեփանակերտ, 2000թ., «Արցախ» հրատ., 425 էջ:
19. Վարդան Հակոբյան, «Կատուն» Ստեփանակերտ, 2001թ., «Պոլիգրաֆ» հրատ., 16 էջ:
20. Վարդան Հակոբյան, «Քրիստոսի ծաղիկները» Երեւան, 2001թ., «Հայաստան» հրատ., 115 էջ:
21. Վարդան Հակոբյան, «Անդրադարձի տեսիլներ» Երեւան, 2002թ.:
22. Վարդան Հակոբյան, «Մուրացան եւ Դոստոեւսկի» Ստեփանակերտ, 2002թ., «Արցախ» հրատ., 32 էջ:
23. Վարդան Հակոբյան, «Լինում է չի լինում» Ստեփանակերտ, 2003թ.:
24. Վարդան Հակոբյան, «Թեւերի հեռուն» Երեւան, 2003թ., «Հայաստան» հրատ., 156 էջ:
25. Վարդան Հակոբյան, «Պարտքի էթիկան Մուրացանի գեղագիտության մեջ» Ստեփանակերտ, 2003թ., «Արցախ՚ հրատ., 24 էջ:
26. Վարդան Հակոբյան, «Կատուն» Երեւան, 2004թ.:
27. Վարդան Հակոբյան, «Ներքին մարդու պրոբլեմը Մուրացանի ստեղծագործության մեջ» Ստեփանակերտ, 2004թ., «Սոնա՚ հրատ., 60 էջ:
28. Վարդան Հակոբյան, «Քարի շնչառությունը» Երեւան, 2004թ., «Վաչագան Բարեպաշտ» 200 էջ:
29. Վարդան Հակոբյան, «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում» «Երեւան» հրատ., 2005թ., «Հայաստան» հրատ., 56 էջ:
30. Վարդան Հակոբյան, «Բանաստեղծությունը եւ տիեզերական շարժումը» (հատոր երրորդ), Երեւան, 2005թ., «Հայաստան» հրատ., 343 էջ:
31. Վարդան Հակոբյան, «Բանաստեղծությունը սահմանից դուրս» Ստեփանակերտ, 2006թ.: «Գրական հայրենիք» հրատ., 112 էջ:
32. Վարդան Հակոբյան, «Երկեր» հ. Ա, «Դիզակ պլյուս» հրատ., 2006, 688 էջ:
33. Վարդան Հակոբյան, «Երկեր» հ. Բ, «Դիզակ պլյուս» հրատ., 2007, 464 էջ:
34. Վարդան Հակոբյան, «Երկեր» հ. Գ, «Դիզակ պլյուս» հրատ., 2007, 479 էջ:
35. Վարդան Հակոբյան, «Երկեր» հ. Դ, «Դիզակ պլյուս» հրատ., 2008, 655 էջ:
36. Վարդան Հակոբյան, «Երկեր» հ. Ե, «Դիզակ պլյուս» հրատ., 2008, 647 էջ:
37. Վարդան Հակոբյան, «Շարունակվող լեգենդի տիեզերական խորհուրդը» Ստեփանակերտ, 2008թ., «Վաչագան Բարեպաշտ՚ հրատ., 32 էջ:
38. Վարդան Հակոբյան, «Պոեմ իմ մասին...» Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2008, 275 էջ
39. Վարդան Հակոբյան, «Կիտիկը, ծիտիկը, շլդիկը, տատիկը, շնիկը եւ մյուսները» (մանկական), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2009թ., 8 էջ:
40. Վարդան Հակոբյան, «Երգը որպես հանդիպման վայր» Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2009, 271 էջ:
41. Վարդան Հակոբյան, «Զատիկը ջրավազանի հատակին» (վեպ) Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2011, 656 էջ:
42. Վարդան Հակոբյան, «Մանկական» 5 պրակով («Երկու հեքիաթ զրույց» «Կատուն» «Հուշ» «Փոքրիկ պատմություններ, զվարճախոսություններ, երգիծանք» «Բանաստեղծություններ, առակներ»), Ստեփանակերտ, «Սոնա» հրատարակչություն, 2011, 271 էջ:
43. Վարդան Հակոբյան, «Փակիր աչքերդ չերեւաս» Երեւան, 2011, 136 էջ:
44. Վարդան Հակոբյան, «Ջրի հիշողությունը» Ստեփանակերտ, 2013թ., «Դիզակ Պլյուս» հրատ., 240 էջ:
45. Վարդան Հակոբյան, «Ընտրանի» Երեւան, «Արմավ» 2014թ., 328 էջ:
46. Վարդան Հակոբյան, «Դիտարկումներ» Ստեփանակերտ, Գրիգոր Նարեկացի համալսարանի հրատ., 2015թ., 320 էջ:
Այլ լեզուներով
47. Վարդան Հակոբյան, «Глаза Карабаха» Մոսկվա, 1990թ. (ռուսերեն):
48. Վարդան Հակոբյան, «101 բանաստեղծություն» Երեւան, 2005թ., «Դիզակ Պլյուս» հրատ., 168 էջ (անգլերեն):
49. Վարդան Հակոբյան, «Даль Крыльев» Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 306 էջ (ռուսերեն):
50. Վարդան Հակոբյան, «Քարի շնչառությունը» 2009թ., «Զանգակ-97» հրատ., 43 էջ (ֆրանսերեն):
51. Вардан Акопян, «Божья коровка на дне бассейна», Степанакерт, издательство «Вачаган Барепашт», 2012г, 536 с.
52. Վարդան Հակոբյան, «101 բանաստեղծություն» Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 2012, 168էջ (անգլերեն):
53. Վարդան Հակոբյան, «Քարի շնչառությունը» Թբիլիսի, 2012, 145 էջ (վրացերեն):
54. Վարդան Հակոբյան, «Քարի շնչառությունը» Սոֆիա, 2013, 115 էջ (բուլղարերեն):
55. Վարդան Հակոբյան, «Երկու միլիոն զոհերի ձայնով» Երեւան, «Ծիծեռնակ» հրատ., 2016թ., 90 էջ (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն):
56. Վարդան Հակոբյան, «Փակիր աչքերդ չերեւաս» Թեհրան, 2016թ. (պարսկերեն):
Գրքեր Վարդան Հակոբյանի մասին
1. Տաթեւ Սողոմոնյան, «Տաճարի ճանապարհին կամ մենարանի ուխտավորը» Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2007թ., 110 էջ:
2. Տաթեւ Սողոմոնյան, «Վարդան Հակոբյանի պոեզիայի գեղագիտական համակարգը» Ստեփանակերտ, «Սոնա» հրատ., 2011թ., 126 էջ:
3. Սերգեյ Սարինյան, «Բանաստեղծի հայտնությունը» 1998թ., Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 59 էջ:
4. Սոկրատ Խանյան, «Ցավի եւ սիրո պոեզիան» Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1991թ., 118 էջ:
5. Սոկրատ Խանյան, «Մարտնչող գրականություն» Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2012թ., 472 էջ:
6. Սերգեյ Սարինյան, «Հայտնության խորհուրդը կամ բանաստեղծության փիլիսոփայությունը» Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2016թ., 184 էջ:
7. Ամալյա Գրիգորյան, «Ազատամարտի արցախյան պոեզիան» Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2015թ., 172 էջ: