Երկեր
ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

«Դիտարկումներ» ժողովածուի մեջ զետեղված գրականագիտական հոդվածներում, հարցազրույցներում ու անդրադարձներում հեղինակի արծարծած հարցերի շրջանակը մեծ է ու ընդգրկուն: Վարդան Հակոբյանը, դիմելով, ինչպես ասում են, ակնարկային թեմաների, կարողանում է ինքնատիպ վերլուծությունների միջոցով հետաքրքրություն առաջացնել ընթերցողների մեջ` նրանց մասնակից դարձնելով առաջադրված խնդիրների լուծմանը: Հեղինակի գրականագիտական դիտարկումներն ու ուրույն հետևությունները, ուսուցողական իրենց նշանակությամբ, հիրավի, բարձրացնում են ժողովածուի գործառնական նշանակությունը: Աշխատությունը, որպես ուսումնական օժանդակ ձեռնարկ, նախատեսված է բարձրագույն դպրոցի բանասիրության ֆակուլտետի ուսանողների, մագիստրանտների, դասախոսների և ուսուցիչների, ինչպես նաև ընթերցողական լայն շրջանակների համար: