Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Նորություններ

Մինչ պաշտոնապես կհայտարարվի, թե ովքեր են այս տարի արժանացել ՀՀ նախագահի պետական մրցանակին, ոչ պաշտոնական մակարդակով շշուկներն ու խոսակցություններն արդեն կան: Այդպիսով, շաբաթ օրը տեղի ունեցած քվեարկության արդյունքում նախագահի գրական մրցանակին արժանացել է Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Նշենք, որ մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ արժեքավոր գործեր եւ հայտնագործություններ կատարած ու, որպես կանոն, ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներին՝ 7 բնագավառներում: 2001-ից տրվող մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Ֆրանսիա):

03 Ապրիլի 2011

Լույս է տեսել Վարդան ՀԱԿՈԲՅԱՆԻ բանաստեղծությունների ընտրանին` ՙՓակիր աչքերդ` չերևաս՚ խորագրով, որը կազմել, խմբագրել ու առաջաբանը գրել է գրականագետ Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ:

03 Ապրիլի 2011

Դրանք հին պատմական հայկական հողեր են, և եթե մենք վերադրաձնում ենք, հարց է առաջանում՝ ինչի՞ համար էր այս պատերազմը։ Այն անկախության ոգու, լինելության համար էր, բայց որքանո՞վ մենք մեր լինելությանը տեր կկանգնենք, եթե ասենք, թե տարածքները պիտի վերադրաձնենք։ Ես հավատում եմ ՀՀ նախագահին, նրան անձամբ գիտեմ. մենք եղել ենք զինակիցներ այս խնդրում, ես նրան 100 % վստահում եմ, սակայն գտնում եմ, որ տարածքներ չպետք է վերադրաձվեն։ Չգիտեմ, գուցե ես վա՞տ քաղաքական գործիչ եմ, բայց դեմ եմ:

03 Ապրիլի 2011

Էջեր : 1