Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Երկեր

Օգնության Ձեռքը

Վրդովված մեղուն թռավ ու գնաց,

Առյուծի առաջ խոնարհվեց, ասաց.

-Արջը մեզանից խլել դադար, քուն,

Ապրում է՝ թաթը միշտ մեր փեթակում,

Լափում է մեղրը, մեզ բնաջնջում,

Օգնեք, տեր արքա, շատ ենք աղաչում:

-Դա ստուգել է պետք:- Արքան որոշեց

Եվ աղվեսներին իսկույն մոտ կանչեց,-

Մեղվի բողոքը, ասաց, անսացեք,

Ճշմարտությունը պարզեք, ասացեք...

 

Ու աղվեսները աղվեսավարի

Արջի մոտ եղան, «ստուգումներ արին»,

Դժվար էր հարցը, մի կերպ պարզեցին

Եվ տեղեկանքը այսպես կազմեցին.

«Իզուր է անբան մեղուն փնթփնթում,

Թաթն ու օգնության ձեռքը շփոթում»: