Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Երկեր

Զատիկը ջրավազանի հատակին

Հանդիպումից առաջ

Ես փորձել եմ իմ այս գործի մեջ ժամանակի ու տարածության չափման նոր «միավորներ» սահմանել` հենվելով մարդու անսպառ ներուժի, մաքառելու եւ ապրելու տոկունության ու անհատնում հնարավորությունների վրա: Եվ, կարծում եմ, ինչ-որ չափով դա հաջողվել է ինձ:

Աշխարհացունց իրադարձությունները (Առաջին համաշխարհային, երեսունյոթ թվա­կան, Հայրենական պատերազմ...) ոչ միայն չեն շրջանցել հեռու-հեռավոր լեռների ծեր­պին, Հագարի գետի ձախ ափին ծվարած, իր կյանքով ապրող հայկական հինա­վուրց Հարարը, այլեւ հիմնավեր կործանել են այն` խեղելով հազարավոր ճակա­տա­գրեր:

Ինքը Հագարին է վկայում` շատ ջրեր են հոսել այն օրերից մինչեւ հիմա, սակայն ինչ է փոխվել. նորից նույն յաթաղանը փայլում է մեր շեների ու ավանների, մեր քաղաքների վրա: Եվ նույնիսկ գտնվում են մարդիկ, պետություններ, որոնք հավակնում են «կասկածի» տակ առնել Եղեռնի իրողությունը: Երկու միլիոն նահատակների ձայնն են ուզում խլացնել... Երբ սպանվում է անգամ մեկ մարդ, դարձյալ ցեղասպանություն է դա, որովհետեւ նրա մեջ սպանվում է նաեւ աշխարհը, եւ այս պարագայում կարեւորն այն չէ, թե աշխարհը քանի հոգու մեջ է սպանվում, այլ այն, որ սպանվում է:

Իմ խնդիրն այս վեպում մի քիչ այլ է: Երկու միլիոնի մեջ մտնո՞ւմ են, արդյոք, այն բյուրավոր նահատակվածների անունները, որոնք յաթաղանվել են Հարարում, Շուշիում, Բագավանում (Բագու), Շամախիում, Շամխորում, Գանձայում... հայկական բոլոր այն շեն ու վարքար բնակավայրերում, որոնք սպանդից անմիջապես հետո բռնի կերպով խորթմայրության են տրվել ազերական խորհրդակայսրությանը: Եթե Հայոց եղեռնի մասին Խորհրդային Հայաստանում գոնե խոսք էր բացվում երբեմն-երբեմն, ապա «եղբայրության» տրված Լեռնային Ղարաբաղում բոլոր ջարդերն ու կոտորածները մատնված էին լռության: Ձեն-ծպտուն հանելն աններելի ոտնձգություն էր «ինտերնա­ցիոնալիզմի» դեմ: Որքանով ես կարողացա ետ տանել «լռության վարագույրները», նույնքանով էլ, կարելի է ասել, մոտեցել եմ նպատակիս իրագործմանը:

Հայրենական ոստանից տեղահանված հարարցին նորից ու վերստին Հարար հասնելու համար անցավ սիբիրյան աքսորների, հալածանքների ու տանջանքների, հազար ու մի արհավիրքների միջով, մինչեւ որ, ի վերջո, Արցախյան համազգային գոյամարտը նրա առաջ դուռ բացեց:

Նախապես խոստովանեմ, գեղարվեստական նման երկ ստեղծելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես իմ մեջ ապրող հարարցիների կերպարները (միշտ չէ, որ պահպանել եմ իրական անուններն ու

 

>
>

«Զատիկը ջրավազանի հատակին»

«Ակտուալ Արվեստ» մշակութային միություն
Կազմեց և Խմբագրեց Արմենիկ Նիկողոսյանը
ISBN 978-9939-816-16-9
Երևան 2011