Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Անդրադարձներ

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԽՈՍՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ

Մեր ազգային-ազատագրական պայքարի մեջ նոր փուլ նշանավորեց ԼՂ մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի պատմական նստաշրջանը` արտահայտելով մայր Հայաստանին վերամիավորվելու արցախահայության կամքն ու ձգտումները: Նստաշրջանը կազմակերպված անցկացնելու գործը` նախաձեռնող խմբի կողմից, վստահված էր գրող, շարժման ակտիվ գործիչ Վարդան Հակոբյանին, որի դիմանկարը ընթերցողներին ներկայացնելու հետաքրքիր փորձ է արցախյան շարժման վետերան, բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի ստորեւ տպագրվող հոդվածը:

 

Ղարաբաղի գրական օջախում Վարդան Հակոբյանի երեւալը մի իսկական հայտնություն էր: Նրա խոսքի մեջ լեռներից իջնող ջրվեժի ուժ կար ու հմայք: Վարդանը գրեթե պատանի էր, երբ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում սկսեցին բեմադրվել նրա պիեսները, իսկ բանաստեղծությունների առաջին գիրքը տպագրվեց դեռենս այն ժամանակ, երբ նա ուսանողական նստարանին էր: Վարդան Հակոբյանը նոր անուն, նոր ձայն էր արդեն մղձավանջ ապրող Ղարաբաղի գրական օջախում: Ես, որ նրա հետ ծանոթ էի նրա դպրոցական տարիներից, հասկանալի է, մեր գրողների են լրագրողների մեջ առաջին մարդն էի, որ ուրախացա` տեսնելով նրան մեր շարքերում...

Վարդանը խիզախ անձնավորություն է` թե բանաստեղծական խոսքի, թե լրագրային աշխատանքի մեջ: «Սովետական Ղարաբաղ» թերթում աշխատանքի անցնելուց հետո շատ ժամանակ չէր անցել, երբ նա նշանակվեց խմբագրի տեղակալ: Սա իսկապես նորություն էր 70 հոգուց բաղկացած մի թերթի խմբագրության կյանքում, ուր կային ավելի քան կեսդարյա վաստակ ունեցող շատ լրագրողներ: Խնդիրն այն էր, որ այն հերկը, որ կատարում էր Վարդան Հակոբյանը` լրագրային մեր դաշտում, ավելի խորն էր են արդյունավետ: Դրա հետ միասին նա շարունակ լայնացնում էր իր գրական դաշտը: Արձակ խոսքի խորությամբ շնչող ակնարկներ, դրամատիկական գործեր, բալլադներ, պոեմներ: Հաճախ թվում էր, թե նա Ղարաբաղում չի ապրում, ապրում է քաղաքակիրթ մի մեծ քաղաքում, որտեղից էլ գալիս էր նրա ձայնը` ինչ որ թարմություն բերելով մեզ համար: Ի դեպ, նա առաջին գրականագետն է, որ ապրելով Ստեփանակերտում, կարողացավ Երենանում պաշտպանել են ստանալ դոկտորի գիտական աստիճան: Թվում էր, թե շատերի պես սերտելով Երեւանի ճանապարհը, նա մի օր կգնա Երենան: Սակայն նա ոչ միայն թթենու ծառի պես խորացրեց իր արմատները հայրենի երկրի քարերի մեջ, այլեն հեռուներից իր շուրջը հավաքեց բարեկամներին: Նա բանաստեղծի սիրով ու ջերմությամբ կապվեց հայրենի մի բուռ հողին, փայփայեց այն, ստեղծելով իդիլիկ մի պատկեր` օջախով, գրքերով, ջրարխի գլգլան ջրերով:

Վարդան Հակոբյանն ավանդապետի որդի են ավանդապահ բանաստեղծ է, սակայն նրա ենթագիտակցությունը թույլ չտվեց նրան մնալ սոսկ այդ սահմաններում, երբ փոխվում էր դարը, փոխվում էր աշխարհը: Նա զարմանալիորեն շատ է կարդում են լավ է կարդում: Վարդանի միտքը արթուն է, լիցքավորված ռադիոկայանի պես աշխարհի գրական բոլոր ձայները լսում է նա են ստեղծում է իր ձայնը, իր գրական գործը` լինի դա բանաստեղծություն, գրական քննադատական հոդված, պիես, ակնարկ:

Նրա գրիչը բեղմնավոր է, միտքը` ճկուն, եռանդը` շատ:

Լեռնային Ղարաբաղի գրական օջախի նահապետ, անվանի բանաստեղծ Բոգդան Ջանյանը դեռ հիսուն տարի առաջ նկատել է, որ Ղարաբաղում ապրող բանաստեղծը չի կարող մնալ սոսկ բանաստեղծ: Կյանքի հանգամանքները ստիպում են նրան դառնալ նաեն քաղաքական գործիչ, բայց այնպիսի գործիչ, որին ամենից առաջ հետաքրքրում են իր ժողովրդի շահերը, նրա վաղվա ճակատագիրը: Այս ուղուց Վարդանը ոչ միայն դուրս չեկավ, այլ, ավելին, խորացրեց հունը: Մնաց իր հավատի, իր երազանքների հետ են կաղնու պես զորացավ` հաճախ ճակատելով հողմերի դեմ:

Իմ են Վարդան Հակոբյանի միջեն մի ներքին մտերմություն էր ստեղծվել դեռ այն ժամանակ, երբ նա սովորում էր Հադրութի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցում, իսկ ես այնտեղ էի գնացել գրական նոր անուններ որուելու: Ու գտա նրան, գտա Դիզափայտի սիզավետ ծաղիկների մեջ: Նա բանաստեղծ էր ծնվել, հետագայում պիտի ընդհանրացներ իր մտքերն ու մտածումներն այսպես.

Արյունս եռման... Այդ իմ լեզուն է`

Սուրբ ու մեսրոպյան ու ոսկեղենիկ,

Իմ երակներով անլուռ հոսում է,

Ծաղկում են լեզվում հող ու հայրենիք:

Վարդան Հակոբյանը միշտ հարազատ մնաց իր սկզբունքներին` թե որպես բանաստեղծ, թե որպես քաղաքական գործիչ:

Կար Ղարաբաղում մի ժամանակաշրջան, երբ մեզ գրեթե թմրեցնում էին Ադրբեջանի կենտկոմի քարտուղար Հեյդար Ալիենի շողոքորթական «շիջուկներով», ապա վիրահատում էին մեզ ամենադաժան ձենով: Վարդան Հակոբյանը սթափ միտք ունի, արտակարգ զգուություն են հաճախ էր կանխում իմ են Գուրգեն Գաբրիելյանի մոլորությունները:

Որպես բանաստեղծ Վարդան Հակոբյանի խոփը չմնաց ավանդական առի կամ գութանի ակոսների մեջ: Նա կարողացավ բացել իր ակոսները, ընդ որում, դա խորը ազգայինից դեպի համամարդկայինը տանող ճանապարհն էր: Նա շատ ճիշտ բնորոշեց իսկական երգի ուղին: Նրա կարծիքով լավ երգը հյուսվում է ծիծեռնակի բույնի պես, բնաշխարհի բնական թելերից, ծեփվում է հողով, «Բայց նրա մեջ ծվարում է... տիեզերքը» («Երգը)»: Այս բանաստեղծությունն իր ամբողջության մեջ մտքի խտացված ադամանդ է, փոքրիկ ադամանդ, իր մեջ մի ամբողջ տիեզերք պահող ադամանդ: Բայց Վարդանը դրա կողքին ունի նաեն բանաստեղծական խոսքի ծավալուն ատլասներ (պոեմներ), որուք իրենց ոճով հիշեցնում են մեր «միջնադարյան հանճարեղ ճորտերի» խոսքի ուժգնությունը: Ես նկատի ունեմ «Տաճարն Աստծո» նրա գիրքը, որը են առանձին առանձին վերցրած բանաստեղծությունների մի շարք է` հայրենաշունչ ոգով, իսկ թե ուզես միասին տեսնել, մի պոեմ է, որի ծնունդը ողջունեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը` վեհարան հրավիրելով բանաստեղծին: Այն, ինչ քեզ մոտ է, քուն է, հասարակ ու շարքային է թվում: Վարդանը ծնվեց, մեծացավ, պտղավորվեց հայրենի Ղարաբաղում, են ապրում է ոչ միայն իր համար, այլեն Բագրատ Ուլուբաբյանից հետո, քառորդ դարից ավելի է, ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Գրողների միությունը, կատարելով լեգենդար գործ:

Կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կենորկովը Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների մեջ նացիուալիստական երանգ էր տեսնում: Ընդհանրապես` թե նա, են թե կուսակցության մարզկոմի «ապարատի» նրա աշխատողները Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների մեջ միշտ ական էին որուում: Խնդիրն այն է, որ Վարդան Հակոբյանը, չնայած ջահել տարիքին, բայց արդեն ճանաչված մտավորական էր նաեն Հայաստանում, մեզանից միայն նա էր տպագրվում մայր Հայրենիքի հանդեսներում ու թերթերում: Վարդանը, ինչպես ասացի, Ղարաբաղի բարձր լեռնային շրջանի որդի է: Խմբագրությունում սովորություն կար, առաջին հունձը, առաջին թթահավաքը են առաջին խաղողաքաղը միշտ ես էի լուսաբանում: Երբ Մարտունու շրջանում սկսվեց խաղողաքաղը, ինձ ուղարկեցին խաղողաշատ Գիշի: Այդ օրը ես Վարդան Հակոբյանին առաջարկեցի ինձ հետ ներկա լինել խաղողաքաղի առաջին օրվան են նա սիրով համաձայնեց: Հաջորդ օրը նա «Խաղողենի» վերնագրով մի գեղեցիկ բանաստեղծություն կարդաց իմ ու Գուրգեն Գաբրիելյանի մոտ: Գուրգենը հենց այդ պահին էլ երաժշտություն հորինեց, մի լիրիկական երգ դարձրեց այն են մենք երեքով սկսեցինք երգել:

Երբ այդ բանաստեղծությունը տպագրվեց թերթում, Վարդանի գլխին ծանրացան սեն ամպերը: Մենք գիտեինք, որ ԼՂ մարզկոմի բոլոր աշխատողներն, իրենց «հեղինակությունը» բարձրացնելու համար, նացիուալիստներ էին որուում հատկապես գրողների մեջ: Եվ ահա Վարդան Հակոբյանի «Խաղողենի» բանաստեղծության մեջ գտել են իրենց որուած տողերը. «Գրկենք ամուր ու պինդ պահենք լեռները մեր, խաղողենի»: Ումի՞ց է պինդ պահում մեր լեռները` թուրքերի՞ց: Այստեղ էր մեղադրանքը: Եվ ահա Վարդանը, Գուրգենի ու ինձ հետ Բորիս Կենորկովի մոտ էր: Ինչպես ասում են, մեղադրական աթոռին նստեցրին բոլորիս: Ես ու Գուրգեն Գաբրիելյանը հազիվ կարողացանք զսպել Բորիս Կենորկովի բարկությունը: Այդպես եղել է նաեն Վարդան Հակոբյանի «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» ազգային հայրենասիրական բանաստեղծության առիթով: Այն առաջին անգամ տպագրվել է Երենանում: Ստեփանակերտում բանաստեղծության մասին գրվել է «անուիմ» նամակ, որը, անցնելով Ադրբեջանի կոմկուսի կենտկոմով, «Գրական Ադրբեջան» ով, հասել էր նորից Ստեփանակերտ, կուսակցության մարզկոմ: Ես են Գուրգենը այս անգամ ենս կարողացանք Վարդանին փրկել վերահաս վտանգից, քանի որ նրան սպառնում էր առնվազն աշխատանքից հեռացում: Մանավանդ, որ նման իրարանցում էր մինչ այդ առաջացրել Վարդանի «Սովետական Ղարաբաղ» ում տպագված մեկ ուրիշ հայրենասիրական բանաստեղծություն, ուր նա դիմել է հայ մեծ վիպասան Րաֆֆու անվանը: «Ինչի եք մեր հարաբերությունները սրում ադրբեջանցիների հետ, չէ որ նրանք Րաֆֆուն չեն սիրում, համարում են ազգայնամոլ». այսպես էին մտածում կոմունիստ «ինտերնացիուալիստները»: Բայց այս ամենը չէին ընկճում Վարդանին, ազգային ոգին նրա մեջ անսահման բարձր է: Այո, հենց այդ դժնակ ժամանակներում էր հստակ երենում, թե ով` ով է: Սիլվա Կապուտիկյանը Վարդանին համարել է ազգային մեծ գործիչ: Իսկ ահա թե Արցախում իրեն փոխարինած Վարդան Հակոբյանին ինչպես է բնութագրել Բագրատ Ուլուբաբյանը. «Վարդան Հակոբյանի պոեզիայի ընդգրկումները համարյա անսահման են` այսօրերգությունից մինչեն միջնադար, Ամարաս, որ մեր սրբազան հավատքի ակունքն է: Մեր Արցախին Վարդան էր պետք, են նա կա` երիտասարդ, առույգ, տաղանդավոր»: 

Վարդանն իր գործունեությամբ ու նկարագրով շատ շուտ հասցրեց արժանանալ ժողովրդի են իր գրչակիցների սիրուն: Եվ ահա մի օր գրողներով (ԳՄ անդամ էինք 12 հոգի) հավաքվեցինք (մի բան, որ այն ժամանակ ընդունված չէր), Վարդանին ընտրեցինք ԳՄ ղեկավար: Ճիշտն ասած, նա չէր ուզում դա, որովհետեն խմբագրի տեղակալի իր գործի մեջ հմտացել էր, բայց մենք նրան համարյա ստիպեցինք: Ինչ խոսք, բանաստեղծ Վարդան Հակոբյանն իր գրական ծանրակշիռ վաստակի մեծ մասը արարեց հատկապես Ղարաբաղի մտավորականների համար ստեղծված դժվար տարիներին: Նա կրակի քուրայի մեջ գտնվող պողպատի պես եռաց, կոփվեց ու միշտ մնաց շարքում: Կարող էր, իհարկե, շատերի պես, ինչպես ասում են, դավերից հեռու ապրել իր համար: Բայց նա, պայքարեց ու հաղթեց:

Լեռնային Ղարաբաղում ապրող գրողը նաեն այդ երկրի լրագրողն է, հրապարակախոսը, քաղաքական գործիչը, իսկ թե երկիրը կանգնում է մարտի առաջ` նաեն առաջին գծի զինվորը: Խորհրդային տարիներին, երբ մայր Հայաստանի հետ մեր գրական փոխհարաբերությունները գրեթե արգելքի տակ էին, Վարդանը կամավոր կերպով հոգենոր կամրջի դեր էր փաստորեն ստանձնել: Եվ իր այդ առաքելությունը կատարում էր լուռ ու նրբանկատ, «հսկող աչքերից» հնարավոր չափով` հեռու: Բայց են այնպես, քանի քանի անգամ են տեղի «կուսակցական լիդերները» նրան նեղել` մայր Հայաստանից Արցախ եկած գործիչներին իր տանն ընդունելու համար: Իսկ Վարդանն իր սկզբունքի մեջ մնում էր անդրդվելի: Նրա օջախը դարձել էր հայաստանյան գրական մշակութային գործիչների համար հարազատ հասցե են մի յուրովի հավաքատուն:

Վարդան Հակոբյանը գլխավորեց Արցախի հարցով Մոսկվա մեկնած մեր ճանաչված են անվանի մտավորականների պատվիրակությունը, այնուհետեն նա Արցախյան շարժման նախաձեռնող խմբի կողմից ստացավ 1988թ. փետրվարյան պատմական նստաշրջանը կազմակերպված ձենով անցկացնելու հանձնարարություն, որը են կատարեց հերոսաբար, նիստերի դահլիճից` ընկերների օգնությամբ, դուրս վռնդեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը: 

Ընդհանրապես պիտի ասեմ,որ արցախյան շարժման ընթացքում Վարդանը ավելի խորը բացվեց իր ըմբոստ բնավորությամբ: Եվ ամենենին էլ չափազանցություն չէ, որ Զորի Բալայանը չի պատկերացնում «արցախյան շարժումն ու մեր նորօրյա քնարերգությունն առանց Վարդան Հակոբյանի»: Հիրավի, այդպես է: Ես հիշում եմ, թե սաֆուովյան դժնի օրերին, երբ պարետային ժամ էր հայտարարված, Վարդանն ինչպես հասակով մեկ կանգնեց «օմուականների» մեքենայի առաջ, որում ինձ ենս, շարժման մի քանի գործիչների հետ միասին, տանում էին բանտ` մեր համարձակ ելույթների համար: Կանգնեց ու կասեցրեց մեքենայի ընթացքը, դա այն դեպքում, երբ դրանից առաջ նման մի արարքի համար զինվորները գնդակոծել ու սպանել էին շարժման գործիչներից մեկին, մեր անզուգական ընկեր Արմեն Հակոբյանին: 

Ղարաբաղյան շարժման ռահվիրա Բագրատ Ուլուբաբյանից հետո, Արցախում նրա գործն իսկապես արժանավայել ձենով շարունակեց Վարդան Հակոբյանը: Ղարաբաղի համար ծանր ու դժվարին տարիներին, Վարդանի հետ միասին, հաճախ էինք հանդիպում Բագրատ Ուլուբաբյանին: Շատ հաճախ` Վարդանի հարկի տակ: Մեր գրական հոգսերից բացի, մշտապես քննարկում էինք նաեն Ղարաբաղի հիմնահարցը: Խնդիրն այն էր, որ Բագրատ Ուլուբաբյանին փոխարինողները (մինչ ասպարեզ կգար Վարդան Հակոբյանը), ավելի շատ եղել են կամակատարներ, քան մտահոգվել են ազգային հոգսերով: Հասել էր մի ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի գրողների «օջախի վրա ջուր էր մաղվում»: Իսկ գրողների միությունն այն միակ կազմակերպությունն էր, որ Արցախում հայապահպանության սուրբ գործով էր մտահոգված: Գրողների միության 12 անդամներից 4 հոգի ադրբեջանցիներ էին, որուք Ստեփանակերտ էին քշվել Բաքվի մանկավարժական ինստիտուտի հետ միասին` Արցախը ազերական տարրերով լցնելու հեռահար մտադրություններով: Դրա կողքին Ստեփանակերտում ապրող երեք հայ գրողների (նրանց մեջ էր են Վարդանը), որուք արդեն յոթ ութ գրքերի հեղինակներ էին, գրողների միության մեջ չէին ընդունում Բաքվում:

Բավականին դժվար ժամանակներում Վարդան Հակոբյանը ստանձնեց Ղարաբաղի գրական օջախի ղեկը: Վարդանն իր գործն ուղղակի սկսեց այնտեղից, ուր կիսատ էր թողել Բագրատ Ուլուբաբյանը: Գրողների միությունը համառորեն իր ձայնը հասցրեց Մոսկվա, հասանք նրան, որ Մոսկվայի են Հայաստանի միջոցով միանգամից Գրողների միության շարքերն անցան տասնվեց հոգի: Փակ դուռը բացված էր: Հետո ղարաբաղյան շարժման ոգին, սկսեց արարչագործել: Ընդգծեմ, որ այս ժամանակաընթացքում Ղարաբաղի գրական օջախն աճեց, զարգացավ, դարձավ հայ գրականության ամենաբեղուն ջոկատներից մեկը: Սա արդեն մի վաշտ էր. գրական վաշտ, որի անդամների կեսից ավելին հիմա նաեն Հայաստանի Գրողների միության անդամ են:

Վարդան Հակոբյանի ավանդը մեր գրական մշակութային են հասարակական կյանքում, իրոք ծանրակշիռ է:

Նա բանաստեղծ է, լրագրող, հրապարակախոս, դրամատուրգ, գրականագետ են մանկավարժ: Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ: Դժվար է, իհարկե, մի մարդ այդքան ծանր բեռն ինչպես է տանում: Բայց Վարդանը տանում է քաջաբար ու դեռ ժամանակ է գտնում ընկերների հետ բազմաթիվ գրական միջոցառումներ կազմակերպել, ակտիվորեն մասնակցել արցախյան հեռավոր գյուղերի վերականգնողական աշխատանքներին, իր հիմնադրած «Գրիգոր Նարեկացի» համալսարանը ղեկավարել, ոգեկոչվել Ղարաբաղում գտնվող հին բերդերով ու խաչքարերով, քաղաքական խնդիրներ լուծել հայրենի Ղարաբաղի համար: Հիրավի, Արցախի անկախ հանրապետության բարձրագույն պարգենը`«Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, շատ է սազում նրան:

Լինում է, իհարկե, երբ կաղնիները զորանում են այնքան, որ նրանց շուքն ու հմայքը տեսանելի է դառնում ամբողջ անտառի համար: Վարդան Հակոբյանը ղարաբաղյան գրական ընտանիքը եկավ մի ժամանակահատվածում (նրա գրական անվան կնքահայրը Հովհաննես Շիրազն է), երբ խորհրդային սուր կացինը հատում էր ազգային հողի վրա զորացող կաղնիները: Նա եկավ լրացնելու Գրիգոր Ներսիսյանի, Բագրատ Ուլուբաբյանի, Սարգիս Աբրահամյանի, Բոգդան Ջանյանի թափուր մնացած տեղը: Վարդանը մեր գրական ընթացքի ամենից ծանր լուծն իր ուսերին վերցրեց ու պատվով տանում է:

Եվ նրա վաստակը օր օրի ավելի է խտանում: 

Ղարաբաղի համար անցյալ տարի, գրական մշակութային երենույթ էր Վարդանի 60 ամյակի կազմակերպումը` աշխարհի գրեթե բոլոր ծայրերից հրավիրված հայ գրողների մասնակցությամբ: Արցախի հոբելյարներից ոչ ոք դեռ Ստեփանակերտի Մշակույթի են երիտասարդության պալատի դահլիճն այդքան չի տաքացրել իր ներկայությամբ, որքան Վարդան Հակոբյանը: Նա հասուն, կյանքի փորձով, իմաստությամբ լցված բանաստեղծ է: Նա այսօր տաք ամառ են հոգենոր, հասուն բերքի ժամանակներ է ապրում: Թող միշտ առատ լինի նրա հոգենոր հունձքը:

ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ 

Բանաստեղծ, Արցախյան շարժման վետերան