Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր:

Անդրադարձներ

ԱՅՍՕՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵԿՎԱ ՀԵՏ՝ ՎԱՂՎԱ ԼԵԶՎՈՎ…

1. - Երբ պատրաստվում էի մեր զրույցին, հասկացա, որստիպված եմ շեղվել նման զրույցների համար մշակած իմ սկզբունքից.բանաստեղծին ներկայացնել իր մուտքից, գրական ճանապարհիսկզբից մինչեւ ներկա պահը: Ինչպես հին դարերում էր բանաստեղծըներբողում իր պատերազմող երկրի ազատությունն ու ժողովրդի ուժնու փառքը` զորքի հետ տեղից-տեղ շարժվելով, պաշտպանելով ուգրոհելով, այնպես էլ դուք եք եղել արցախյան ազատամարտիտարիներին: Մեզ են հասել այդ ազատամարտի միայն արտաքինազդակները: Ի՞նչ տվայտանքներ ու փոթորկումներ է ապրելբանաստեղծը նահանջի ու հաղթանակի ժամանակ, ի՞նչ անկում ուվերելք է ունեցել:  Փորձենք ներկայացնել պատերազմն իր աչքերի մեջու թեւերին սեպած գրողի ներաշխարհը, ստեղծագործական ընթացքիայն նուրբ շերտերը, որոնք անծանոթ են ընթերցողին եւ սահմանիցայս կողմ ապրող գրողներին:
          - Կարծում եմ, բանաստեղծին «գրական ճանապարհի սկզբիցմինչեւ ներկա պահը» ներկայացնելու սկզբունքից Ձեր շեղվելը, իմպարագայում, արդարացուցիչ է, մանավանդ, որ ինձ եւս մինչեւ հիմաանհայտ է մնում իմ մուտքը, ավելին, ես չեմ սկսվել իմ առաջինտողից կամ գրքից, այդ դրանք են սկսվել ինձանով: Թեեւ,խոստովանեմ անկեղծորեն, յուրաքանչյուր բառի դիմելու ժամանակ,հասնում եմ իմ նախասկիզբն անիմանալի ու վերադառնում: Ամենանգամ, թվում է, ուր-որ է հասնելու եմ ինձ, ի վերջո, ափիս մեջ,ինչպես Մ. Տվենի փոքրիկ հերոսը՝ պահածոյի տուփում,բռնելու-պահելու եմ լույսի շողը: Բայց չի ստացվում: Սա կրկնվում էմշտապես:
          Այն, ինչ ստեղծում ենք՝ թե ես, թե մյուսները, այդ թվում, թողներվի, նաեւ մեծերը՝ Շեքսպիրից մինչեւ Թումանյան, Չարենց,Ուիթմեն, Սեւակ, Մաթեւոսյան, բոլորը փորձեր են ընդամենը՝հաջողված, կամ՝ քիչ հաջողված. սա կատարելության ուանհասանելիության սրբազան խորհուրդ է պարունակում, սովորականմի ճշմարտություն, որն անգամ հաշվի չի նստում մերընդունելու-չընդունելու հետ: Ինչ վերաբերում է ազատամարտին (այնկոչենք այսպես՝ արցախյան` համազգային), ապա կարող եմ ասել, որամբողջ ժողովուրդն էր զորքի հետ նահանջում ու գրոհում, տեղից-տեղշարժվում, ես էլ՝ ժողովրդի մեջ` նրան ունենալով իմ ներսում: Հինդարեր ու հին ժողովուրդներ կարծես չկային, մենակ մենք էինք ու մերպատերազմը, թիկունք (նախնական իմաստով) նույնպես չկար,որովհետեւ հայոց երկիրն այնքան փոքրիկ է, որ նրա յուրանաքանչյուրսահմանագիծ դարձել էր կրակի առաջին գիծ, եւ ժողովրդիազատությունն ինքն էր, արյուն տալով, ներբողում զինվորին: Իմտվայտանքների ու փոթորկումների մասին կարող են, ինչ որ չափով,պատմել իմ գրքերը՝ «Մեղեդիներ»-ից մինչեւ «Ամարասի զանգերը», «Սոսեն», «Մենարանը», «Արցախա ծուխը», «Քրիստոսիծաղիկները», «Անդրադարձի տեսիլները», մինչեւ«Բանաստեղծությունը սահմանից դուրս»-ը, մյուս ժողովածուները:Ավելի ուշ իմացա, որ չգրված բանաստեղծությունները նույնպեսմասնակցում են պատերազմին: Նաեւ՝ ուղղակի իմաստով:
         Իմ “թսՈջՈ ԽՈՐՈոՈւՈ” գիրքը, որը հրատարակվել էՄոսկվայում, “հՏՉպՑրՍՌռ տՌրՈՑպսՖ” հրատարակչության կողմից, 1990թ., այդպես էլ չհասավ ինձ, Արցախ ուղարկված ամբողջտպաքանակը բռնագրավվեց Աղդամում եւ վառվեց, ընդամենը երկուօրինակ ինձ հասավ, այն էլ՝ Աղդամն ազատագրվելուց հետո, դրանք՝վառոդից ու ծխից այրված կազմով, ինձ բերեց գրող-ազատամարտիկՎոլոդյա Ստեփանյանը: Իսկ երբ թուրքերը ժամանակավորապեսվերցրեցին Չլդրանը, ավերեցին նաեւ գրադարանը, գրքերը վառեցին:Հետո Չլդրանն ազատողների մեջ էր նաեւբանաստեղծ-ազատամարտիկ Ռոբերտ Եսայանը, որը եւ ավերակներիմիջից գտավ ու ինձ, որպես թանկ նվեր, բերեց իմ առաջին գրքույկը՝«Մեղեդիները»: Ու հաճախ եմ մտածում՝ ինչու թուրքին առավել շատկատաղեցնում են մեր գրքերը: Պատասխանը նոր չէ՝ որովհետեւնրանց մեջ տեսնում է մեր անմեռնելի, անհաղթելի ոգին, որի առաջինքը տեղի է տալիս: Չէ՞ որ մարդկության ճանաչած արժեքներից(ոսկի, նավթ, ոգի), ինչպես ասում են, ամենամնայունն ու գլխավորըոգին է, առանց որի` ոչ նավթն է նավթ, ոչ ոսկին՝ ոսկի:
         Պատերազմի սկիզբը միշտ իմանում ենք, ընթերցում ենքանվանի զորավարների վկայություններում, սակայն, ահա, դժվար էգուշակել, թե երբ եւ որտեղ այն կավարտվի: Սա հին իմաստությունէ, բայց, ցավոք, այսօր էլ չի հնացել: Մենք՝ ընթերցող, գրող, հողվոր,զինվոր՝ բոլորս, նորովի հայտնագործեցինք մեր պատերազմը,սահմանից այս կողմ՝ մենք ենք, անկախ նրանից՝ Ստեփանակերտումենք, Երեւանում, Նյու-Յորքում, թե` այլուր, սահմանից այն կողմ՝թշնամիներն են: Մենք սկզբում անգամ զենք չունեինք, բայց կռվումէինք, հետո տեսանք հրաշքը՝ 21-րդ դարի հայ զինվորըժամանակակից զենքի բոլոր տեսակներն, առանց չափազանցության,արդեն կրում է իր մեջ, իր ներսում: Այսինքն, ինչպես Սեւակն է ասել,ելքը գտնվեց այնտեղ, ուր վերջացավ հնարը: Եվ եթե մինչեւ վերջ էլմենք անզեն մնայինք, դարձյալ կանեինք այն, ինչ արեցինք: Իսկ«ստեղծագործական ընթացքի նուրբ շերտերի» մասին, ինչպես նշումես դու, ես իմացա «հարաբերական պատերազմի եւ հարաբերականխաղաղության» տարիներին, հետո: Հաճախ  պատահում էր եւայսպես. գիտես, որ գտնվում ես թշնամու նշանի տակ, բայց գրում ես,անում ես անհետաձգելի քայլդ, որովհետեւ դա անհրաժեշտ է, եթեանգամ ընկնելու լինես դու, դարձյալ ճանապարհդ պիտի գնա:Պատերազմի տարիներին, առանց չափազանցության, չգիտեի, որգրում եմ, հետո, երբ ետ նայեցի, տեսա կատարածս:
          Պահը սոսկ ապրում չէ, ռազմադաշտի վերածված  փոքրիկերկրում պահը գերապրում է, հաղորդակցություն Աստծո հետ, իսկպատերազմի կրակների մեջ ավելորդ, անհարկավոր բառ չի լինում,խոսքը լակոնիկ է, հատու եւ անվրեպ, այլապես առաջինը գնդակարձակելու իրավունքը ձեռքից տալիս ես, այն թողնվում է թշնամուն:Պատերազմը դինամիկա է, շարժման, խոսքի ու զենքի արյունոտազնվություն, անսուտ վիճակ, մանավանդ՝ եթե այն համեմատելուլինենք խորհրդային տարիների արցախյան խորհրդավոր «լռության»հետ: Բառը, որով մարդիկ դիմում են իրար, հաղորդություն է ոչ թեխոսողների միջեւ, այլեւ՝ Բարձրյալի հետ, այլապես ոչ մեկը ոչ մեկինչի հասկանա: Պատերազմում միայն չեն սպանվում, պատերազմումնաեւ ծնվում են: Եվ չապրված պահեր ռազմադաշտում չեն լինում, թեչէ, նրանցով կքայքայվի ժամանակը՝ եթե անգամ ոսկուց լինի այն:
           2. Գրեթե մեր բոլոր բանաստեղծներն ինչ-որ չափովանդրադարձել են արցախյան համազգային ազատամարտին, որնառավել ցայտուն արտահայտված է արցախաբնակ բանաստեղծներիստեղծագործություններում, ովքեր միեւնույն պահին ե՛ւ պոետ էին ե՛ւզինվոր: Ձեր բանաստեղծական արվեստը նույնպես ներծծված է այդպատերազմի ծխով եւ հաղթանակի արցունքով: Սակայն այսօրհստակ տեսնում ենք, որ ստեղծված գրականությունն անբավարար էազատամարտն իր ողջ էությամբ, էական ըմբռնումով արտացոլելու,արժեվորելու համար: Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ մի կարեւոր բանպակասեց լիարժեքության համար, թե՞ արժեվորվեց այնքանով`որքանով արժանի էր այդ ազատամարտը:
            - Ես համոզված եմ, առայսօր աշխարհի ոչ մի ազատամարտդեռեւս  իր ավարտուն եւ արժանի արտացոլումը չի գտելգեղարվեստական մտքի մեջ, գուցե թե՝ հնարավոր էլ չէ դա (այսպահին աչքերիս առաջ է Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւխաղաղությունը», սակայն, դարձյալ չեմ ընկրկում, ասելիքիս մեջմնում եմ հաստատակամ): Այդուհանդերձ, ես ինձ չեմ արդարացնում,համաձայն եմ, մեր ազատամարտի մասին ստեղծվածը դեռեւսանբավարար է, համարժեք չէ հաղթանակ կռած հայոց բանակիհերոսությանը: Հիմնական պատճառը մեկն է՝ ժամանակի նստվածքնէ պակասում, բացի դա, փոխվել են գեղարվեստական երկիններկայացվող պահանջները: Ես հավատացած եմ, որ պատերազմիմասին գրված լավագույն երկերը լինելու են ոչ պատերազմի մասին(այս «մասինը» միշտ վիրավորական է): Վերնագիրը, ցավոք, չեմհիշում, բայց կարծեմ «Գարուն»-ում եմ կարդացել, տարիներ առաջ,Ռաֆայել Նահապետյանի մի պատմվածքը, ուր հեղինակը պատկերումէ իր հոգեվիճակը՝ երեւանյան իր բնակարանում: Ես դրանում տեսապատերազմի անսքող դեմքը: Եվ բավականին՝ տպավորիչ: Իհարկե,չենք կարող անտեսել նաեւ հսկայական այն աշխատանքը, որկատարում են հուշագիրները, ականատեսները, պայքարիմասնակիցները՝ ապագայի համար թողնելով աղբյուրագիտականհարուստ տարեգրություն:
           Մենք սովոր ենք նայել անցած ճանապարհին եւ քաջությունը«մարմնավորել»` պատմական դեմքերին հիշելով, ասենք՝ ՎարդանՄամիկոնյանի հետ համեմատելով նորօրյա հերոսին, բայց դա սխալմտարկում է, չէ՞ որ անկրկնելի են թե Վարդան Մամիկոնյանը, թե,օրինակ, Մոնթե Մելքոնյանը, որը «նման»-ության մեջ կորսվում է,խամրության տանելով եւ իր մեծ նախորդին: Իսկ վերջինս մեծ էավելի, երբ իրենից դարեր հետո եկած իր ժառանգորդնանհամեմատելի նոր է ու չկրկնող: Հայ զինվորը մեր օրերում չի գնումդեպի Վարդան Մամիկոնյանը, այլ նրանից է ելնում ու գնում է դեպիինքը, դեպի այնտեղ, ուր ինքն անզուգական է ու մենակ-եզակի:Ավանդական մոտեցումները վերանայման խիստ կարիք ունեն նաեւմեր գեղարվեստական մտածողության ու գեղագիտության մեջ`ընդհանրապես:
            3. Մենք գրում ենք պատերազմի լավ ու վատ կողմերիմասին, հաղթանակի ու անկման, զոհի ու ապրողի, բայց երբեք չենքգիտակցում այդ պատերազմի, ազատագրական շարժմանմիստիկական կողմը: Ի վերջո, գաղութից վերածվեցինք ազատ ուանկախ հանրապետության, վերադարձանք մեր սկզբին, տրվեց իբրեւիրականություն այն, ինչը հեռու երազ էր: Մեր գրածում չկա երկինք,չկա Աստված, գիրը հեռացել է իր նախնական իմաստից` Աստծուց:Հենց երկնքի, Աստծո բացակայությունը չէ՞, որ մեր գիրն անբավարարէ դարձնում ազատամարտը լիրաժեք ներկայացնելու համար, գրի շատու քիչը չէ, իմաստն է բացակայում, որ կարող էր մի կաթիլի մեջ էլլիարժեք լինել:  Այդպես միստիկական հայացքով մինչ օրս չենքներկայացրել նաեւ 1915-ը: Ինչո՞ւ երկնքից տրված պարգեւի մեջ,միակ ճակատագրի մեջ չտեսանք, չհանդիպեցինք Աստծուն:
           -Մենք արդեն անդրադարձանք այդ խնդիրներին: Բայցշարունակեմ միտքս,  քանի որ ձեւակերպումի մեջ իմաստային նորերանգներ են դրսեւորվում կարծես: Պատերազմի միստիկականկողմի զգացողությունը, հիրավի, չէր կարող առկա չլինել մերմտածողության ու նաեւ, ինչու չէ, արարքների մեջ: Մի հայացք ձգենքմեր ժողովրդի ու գրականության պատմությանը, մերգեղարվեստական մտքի լավագույն թռիչքները (ընդհուպ՝ ազգայինէպոսի ստեղծումը, Նարեկացին, Պեշիկթաշիլյանը, Չարենցը, Սեւակըեւ այլն) կատարվել են ազգային մաքառումների ամենաբեկումնայինշրջաններում, դարակազմիկ ու վճռական իրադարձություններիհամապատկերում:  Երազը՝ որքան էլ հեռու հայից, հայը, սակայն,միշտ մոտիկ է եղել նրան: Մերձումերձ: Եվ չեմ ընդունում «մերգրածում չկա երկինք, չկա Աստված» ձեւակերպումները: Երբեմնմտածում եմ՝ արդյոք, շատ չենք ավելի միստիկական մեր գործերիմեջ, թեեւ, ի վերջո, դա եւս կարելի է դիտել որպես իրատեսությանտանող գերիրական մի ճանապարհ: Ինչ վերաբերում է գրին, նրահեռանալուն «իր նախնական իմաստից», ես դա նկատում եմ որպեսառավել մոտեցում Աստծուն, որքան էլ սա թվա պարադոքսալ:Ճշմարիտ տողերը հանվում են միայն հորձանուտից: Երբպատերազմի ժամանակ Մոնթեն ասաց՝ եթե կորցնենք Արցախը, ապամենք դրանով կշրջենք հայոց պատմության վերջին էջը, ես շտապեցիմոմ վառել Աստծո առաջ, եւ այդ մի հատիկ նախադասությունը եղավլավագույն բանաստեղծությունը ժամանակի մեջ, ասքն ուվիպերգությունը: Ես գրականության մեջ ոչ մի օրենք կամ ուղղությունցուցանող սլաք (սլաքը հակացուցված է բանաստեղծությանը) չեմընդունում, բայց պատերազմի եւ գրականության օրենքներն ինչ-որտեղ նոււյն արմատների վրա են բարձրանում: Այսինքն, Իմաստը չիկորսվել, այլապես կորսված կլինեինք բոլորս: Ի դեպ, այս հողի վրա էբարձրացել գրող ու զինվոր Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք. ծանր բզեզ»գիրքը: Այնպես որ՝ քո ասած կաթիլները կան, որ «ծով եններկայացնում»:
          Տասնիններորդ դարի վերջից մինչեւ հիմա եղեռնների մեջ ենք,մեկից «ոտք ենք դրել» մյուսի վրա, իսկ խորհրդային տարիներիջարդերն ուրիշ էին, չմոռանանք՝ նաեւ գրչի ջարդ ենք ապրել:Աղետներն անհերթ գրոհում էին: Ամեն ինչ ապրում էր միայն,մեզանից խլված էր վերապրումի պահը, որը պիտի դառնարգեղարվեստական պատկեր՝ իր ունիկալ բովանդակությամբ ու ձեւով,փիլիսոփայական ընդհանրացումներով:
             Արցախյան համազգային ազատամարտը հեղաբեկեց մերպատմության ընթացքը՝ վերականգնվեց հայ մարդուարժանապատվությունը, նրա, ով արդեն ասպետաբար սպանում էցավը՝ նրա մեջ մշտապես ներկա գտնվելով, հպարտորեն տանելով իրխաչը: Ի վերջո, Հայոց Արեւելից աշխարհ Արցախն անգամ այնժամանակներում, երբ մայր Հայաստանը զրկված էրպետականությունից, ինքն իր պետականությունը պահում էրմելիքությունների ձեւով: Իսկ Տիգրան Մեծի կառուցած չորսՏիգրանակերտներից երկուսը պատմական Արցախում են, դապատահական չէ, ինչպես եւ պատահական չէ, որ այդ երկուսից մեկիհիմքերը մեր հնագետները արդեն բացել են վերջերս՝ անկախացումիցհետո, մինչ այդ արգելված էին նաեւ մեր անցյալի պեղումները…Իդեպ, չնայած տասնհինգ տարի է, ինչ մենք անկախության մեջ ենք,սակայն, ցավով պիտի խոստովանել, որ Արցախը շարունակում էՀայաստանի գիտական համապատասխան հիմնարկների կողմից մնալհամեմատաբար քիչ ուսումնասիրվող տարածքը, ես նկատի ունեմպատմության, հնագիտության, ազգագրության, աշխարհագրությանոլորտները: Առանձին անհատներ, իհարկե, որոշակինախաձեռնություններ ցուցաբերում են, մինչդեռ ենթադրվում է, որ այսգործում պետական մոտեցում պետք է ցուցաբերվի անպայման:
         Հիշենք, որ առաջին զոհն Աստծուն մատուցվել է հենց հայոցաշխարհում, Նոյ Նահապետի կողմից, եւ, բնականաբար, առաջինզոհասեղանը եւս Հայաստանում է գտնվում, այն եղել է Մասիսիլանջին ընկած սովորական մի քար: Ինչո՞ւ համար եմ ես սա հիշում:Որովհետեւ պատմության կենդանի խորհուրդը ոչ մի տեղ այնքան թեժու հստակ չի զարկերակում, որքան զինվորի սրտում: Բոլորովինվերջերս Արցախում գտնվեց նաեւ Համամ Արեւելցու շիրմաքարը:Ասում են՝ մեր զինվորներից մեկը, ընթեռնելու համար, շիրմաքարիգրերը ժամանակի կեղտ ու ժանգից մաքրել է կռվի ընթացքում իր հետմշտապես կրած զենքի խշտիկով: Այսօրն, ուրեմն, խոսում է երեկվահետ՝ վաղվա լեզվով: Ուրեմն՝ Աստված միշտ ներկա է: Մերպատերազմներն, ուրեմն, նույնպես Աստծո ներկայություն են ու սուրբառաքելություն:
           4. Ի դեպ, հայտնի է, որ Դուք գլխավորել եք արցախյանհարցով Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը:Այնուհետեւ ընտրվել եք Ստեփանակերտում ստեղծված արցախյանհամազգային շարժման առաջին կազմակերպության՝ «Կռունկ»կոմիտեի նախագահի տեղակալ («Կռունկը» թեեւ հիմա չի գործում,բայց նաեւ չի ցրվել) եւ կարեւոր դերակատարություն եք ունեցել1988թ. փետրվարի 20-ի պատմական նստաշրջանում: Հետաքրքիրմի օրինաչափություն է նկատվում. արցախյան շարժման տարբերփուլերում էլ Արցախի գրական կազմակերպությունը՝ թե նրահիմնադիր Գրիգոր Ներսիսյանի, թե Բագրատ Ուլուբաբյանի օրոք,կարեւոր առաքելություն է իրականացրել՝ առաջնորդելով ժողովրդիննրա ազատասիրական պայքարում:
           -Ձեր դիտարկումները միանգամայն ճիշտ են: Մենքպարզապես հավատարիմ ենք մնացել գրական օջախի ավանդներին:Ասեմ, որ փետրվարի 20-ի պատմական նստաշրջանում եմ եստեսնում իմ կյանքի ամենաաստեղային պահը: Մինչ այդ մեծպատասխանատվություն էր ստանձնել ԼՂ գրողների միությունը.Հրաչյա Բեգլարյանը, Գուրգեն Գաբրիելյանը եւ ես, փաստորեն, գրելենք Կրեմլին ուղարկված մեր պատմական նամակի առաջինտարբերակը, հետո արդեն, այն վերախմբագրվել է գրողների ուստեղծագործական մյուս միությունների ընդհանուր հավաքում:Այնուհետեւ մտավորականների մեր պատվիրակությունը մեկնել էՄոսկվա: Երբ վերադարձանք Ստեփանակերտ, օրակարգ մտավմարզխորհրդի նստաշրջանի հրավիրումը: Նախաձեռնող խումբն ինձհանձնարարեց նստաշրջանը կազմակերպված անցկացնելուընդհանուր աշխատանքները: Խոստովանեմ, դյուրին գործ չէր,մանավանդ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, քաղաքական եւուժային մարմինների ամբողջ էլիտան հավաքվել էրՍտեփանակերտում (լարումը մեծ էր, ես ստիպված էի,պատգամավորների անունից, նստաշրջանի դահլիճից դուրս հրավիրելկուսակցության Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղարԲագիրովին), ամեն ինչ անում էր նստաշրջանը տապալելու համար:Աննախադեպ սառնամանիք էր ու ձյուն Արցախում, փակ էինշրջաններից ու գյուղերից Ստեփանակերտ մտնող բոլորճանապարհները, պատգամավորների ներկայությունը, հարկավորտոկոսաչափով, ապահովել էր պետք: Այդ օրը յուրաքանչյուրարցախցի, առանց բացառության, հրաշք էր գործում: Իսկ երբնստաշրջանին ներկայացած մի ջահել պատգամավորուհի ցույց տվեցիր սուրը՝ պահված վերարկուի տակ, ամեն ինչ դարձավ պարզից էլպարզ: Մենք մեր գործը գերազանց կատարեցինք: Համապատասխանորոշում ընդունեց մարզխորհրդի նստաշրջանը: Սխալված չեմ լինի,եթե ասեմ՝ մեր հետագա բոլոր հաղթանակների հիմքը դրվեց այդ օրը:
            5. Հինավուրց Արցախ աշխարհը տասնամյակներ շարունակգաղութացված էր այլադավան թշնամու ձեռքով, բռնակալի, չարիիշխանության տակ էր:  Հետո նվաճեց իր ազատությունը,անկախությունը, պատերազմը:  Շուրջ երկու տասնամյակ է, Արցախնապրում եւ ստեղծագործում է ազատարձակի կարգավիճակով:Աշխարհում մի շարք երկրներ նույնպես Արցախի ճակատագիրնունեն, այդ ժողովուրդները ապրում եւ գրական ճանապարհ ենանցնում նույնակերպ հույզերով ու փոթորկումներով: Ինչպիսի՞գրական զարգացումներ ունեցավ արցախաբնակ գրողը, ի՞նչտեղաշարժեր տեղի ունեցան գրականության մեջ, գրողիներաշխարհում: Դուք, որպես այդ երկու ժամանակների կրող,ինչպե՞ս եք արժեվորում Ձեր գրական բարդ, կապանքված ուշղթայված ընթացքը:
           - Ազատություն՝ պատերազմական իրավիճակներում դեռեւս:Հարաբերական: Այնուամենայնիվ՝ ազատություն: Չգիտեմ, թուրքըհասկացա՞վ, թե` չէ, որ ինձանից խլված ազատությունը ուրիշ ոչմեկին պատկանել չէր կարող: Այստեղ մի ուրիշ գործոն եւս կա:Խորհրդային երկրի սահմանները, որ արյունոտ շղթաներ էինհիշեցնում քարտեզի վրա (եւ ոչ միայն) փշրվեցին, ինչպես ասում են,բաց արձակվեցին, սակայն տարբերությունն անասելի մեծ է՝խորհրդային կարգերի՞ց ես ազատվում, թե` ադրբեջանախորհրդային:Այս վերջին պարագայում արդեն ազատությունը նոր որակներ է ձեռքբերում, աննախադեպ իմաստներ ստանում:
           Իտալացի մեծ մտածողը՝ Ուգո Ֆոսկոլոն, ունի այսպիսի միմիտք՝ գրականությունն ամենաազատ եւ անկախ արվեստն է:Արցախում գրողի յուրաքանչյուր բառը, տողը ենթարկվում էրբազմաքննության, անցկացվում հազար մաղով, մարդու մեջ սպանումէին մարդուն՝ ձգտելով նրանից պատարստել միայն խրտվիլակներ,ռոբոտներ: Գրողն անկեղծ չպիտի լիներ, որովհետեւ նրա ցանկացածբառ, հակառակ պարագայում, կոնտրաստի մեջ էր մտնում ժամանակիհետ: Իսկ եթե այդ կոնտրաստը չկա՝ էլ ի՞նչ գրող: Քանի՜-քանիանգամ բանաստեղծություններս (մեկ ենթատեքստերի, մեկՀայաստանի կամ Րաֆֆու անունը տալու, մեկ արցախյանխաղողենուն հորդորելու համար, որ «գրկի ամուր ու պինդ պահիլեռները մեր» եւ այլն, եւ այլն) «ճանապարհ են կտրել»կուսակցության Ադրբեջանի Կենտկոմից մինչեւ կուսակցության ԼՂմարզկոմ, մինչեւ«Ազերնեշր» հրատարակչություն, պլաններիցհանվում էին տասը տարին մեկ այնտեղ հայտնվող մեր լղարիկբրոշյուրները: Բոլորին հայտնի է, թե ինչ առաքելություն էրիրականացնում խորհրդային ԿԳԲ-ն, բայց, երեւի, միայն Արցախումապրող գրողը (այո, գրողը, որովհետեւ նա էր ստանձնել ազգայինիպահպանման առաքելությունը) կարող է ասել, թե իրենից, ըստէության, ինչ էր ներկայացնում ադրբեջանախորհրդային ԿԳԲ-ն,մանավանդ՝ Արցախի առումով: (Ի դեպ, այս հարցերով բազմատանջու բազմափորձ «մասնագետ» է տոհմիկ արցախցի բանաստեղծԲոգդան Ջանյանը, որը երկար տարիներ անցկացրել է Սիբիրում):Կոխկրտում էին արցախցու մարդկային ամենատարրականիրավունքները՝ ամեն օր, ամեն ժամ, ամեն ինչում, անխնա,լկտիաբար, թուրքաբար: Ադրբեջանի պետական ամբողջ ապարատնԱրցախում  անընդհատ փորձում էր «ուղեղների լվացումներ»կատարել: Անտանելի էր: Եվ այսքանից հետո, պարզ է, թե ինչ պիտիբերեին ազատությունը, անկախությունը, ինքնիշխանությունը: Պիտիչհամաձայնեմ, թե Արցախի ճակատագիրն ունեցող երկրներ կանաշխարհում, ամենեւին էլ՝ ոչ: Արցախը բոլորովին նման չէաշխարհում ոչ մի երկրի, այստեղ ապրողը՝ հայը, առանձնահատուկ է,խիստ ֆենոմենալ, ինչպես նրա ճակատագիրը, ինչպես նրա գրիչները,անհամեստություն չհամարեք, խնդրում եմ, իմ ցավի մեջառանձնահատուկ եմ եւ ես, պիտի վիրավորական լիներ՝ եթե չլինեիայնպիսին, ինչպիսին եմ: Լավ ու վատի մասին չէ խոսքը, այլ`տեսակի: Ինչպես հայոց Արցախն է անկրկնելի ու եզակի, այնպես էլ՝նրա ճանապարհը, այնպես էլ մեր «հույզերն ու փոթորիկները», ուրիշխնդիր է, թե Հայկ Նահապետից եկող այդ անկրկնելիությունն ուեզակիությունը, անընկճելիությունը դրսեւորվո՞ւմ է, արդյոք,գեղարվեստական գրականության մեջ: Եթե՝ այո, ապա՝ ինչպե՞ս:Արցախում ապրող գրողները, իհարկե, ցավոք, եղել են եւբացառություններ, միշտ էլ ի ծնե, հակասության մեջ են եղելիրականության հետ: Այստեղ հակահայկականը դիտվում էր որպեսբարեկամության գովք, ադրբեջանամետը՝ ինտերնացիոնալիզմիփայլուն օրինակ: Այս համապատկերում դժվար չէ պատկերացնել, թեինչ տեղաշարժեր եղան գրական կյանքում երկրի անկախանալուցհետո: Այս ամենն իր հետքն է թողել իմ ճանապարհի վրա, եւ ովծանոթ է իմ բանաստեղծություններին, կարող է վկայել, որպատերազմն արցախցու համար միայն պատերազմ չէր,խաղաղությունն առավել գեշ պատերազմ էր: Բանաստեղծըմաքառումն է ոգու, որ այլաբանական պատկերի մեջ շարունակում էրգոյատեւել ու արարել: Եվ հիմա, երբ փորձում եմ գրել իմ անցածճանապարհի մասին (այն, սկզբից մինչեւ հիմա, աննախադեպ միգոյամարտ է), ինքնանկար է ստացվում, որը հնարավոր չէամբողջականացնել, քանի որ մարմնիս մասերը (որքան էլ՝ հոգիսամբողջական) դեռ ցրված են հայոց տարբեր ու տարբերռազմադաշտերում: Եվ շուրթերիս վրա կենդանանում են Դալիիբառերը՝ խելագարներից տարբերվում եմ նրանով, որ ես խելագարչեմ: Բայց՝ չե՞մ: Այդուհանդերձ, ստեղծվում է գրականություն,որովհետեւ եթե մեր բոլոր  դաշտերը դարձել են ռազմադաշտեր, դադեռեւս չի նշանակում, թե այնտեղ ծաղիկներ չեն բուսնում:
           6. Մի չգրված օրենքով` ինչպես ճակատագրի, այնպես էլգրականության համար, բռնությունից ազատագրված ժողովուրդներնստեղծում են զտարյուն, «սպիտակ» գրականություն: Ավելի ենմոտենում Նախախնամությանը, պոեզիայի նախնական իմաստին,կարծես աշխարհը նորից են արարում` Աստծո գույներով, խղճով ուհայացքով: Ավելի մոտ են երկնքին ու Աստծուն: Ինչո՞ւ է այդպես. Ձերկարծիքը, մտորումներն այդ անգիր իրականության շուրջ, որի մեջներկա եք Դուք որպես մարմանավորող: Ի վերջո, այդ «խլվածը»գտնվե՞ց Արցախի նորօրյա գրականության մեջ, թե՞ գալիք սերունդն էլինելու դրա տերը: Ի՞նչ ընթացք ունի եւ ինչպիսի՞ վաղվա օր էսպասվում հարուստ մշակութային ավանդներ ունեցող Արցախիգրականությանը, մասնավորապես` պոեզիային:
         - Ես միշտ էլ նախանձով եմ նայում, առավել եւս՝ հիմա, այնգրիչներին, ովքեր քաղաքականությունից ազատ են, ովքեր մի հոգսունեն՝ զտարյուն,  «սպիտակ» գրականություն ստեղծել: Բայց,ցավոք, դա այսօր անհասանելի է հայ արվեստագետի համար,ընդամենը՝ երազ: Հայ գրողը եթե պատմիչ չէ, էլ ինչ Եղիշե կամԱվարայր, հայ գրողը եթե վանական չէ, էլ ինչ Նարեկացի ու հավատ,հայ գրողը եթե զինվոր չէ, էլ ինչ Չարենց կամ «Դանթեական», հայգրողը եթե դատապաշտպանը չէ իր ազգի, էլ ինչ Զոհրապ կամարդարության ընդվզում, հայ գրողը եթե սերմնացան չէ, էլ ինչԲակունց կամ հայրենական ոսկի հերկեր, հայ գրողը եթե ածխագործ,հացագործ ու մոմավաճառ չէ, էլ ինչ Էրգիր կամ Մնձուրի, հայ գրողըեթե զանգահարը չէ ժողովրդի, էլ ինչ Սեւակ ու զանգակատուն… Մերգրողական նկարագիրն այնքան է մերը, որ այլեւս ուրիշին պատկանելչի կարող: Ով գիտե, գուցե «նախախնամությանը, պոեզիայինախնական իմաստին» մոտենալու ճշմարիտ ուղին հենց սա է, չէ՞ որտառապանքն ու ինքնազոհությունն է, որ տանում են մեզ դեպի դուռնԱստծո: Հայ մարդը պարտավոր է իր մեջ կրել Ամբողջի միասնականՈգին, որովհետեւ մեզանից ամեն մեկը պիտի լինի ավելի հզոր,անհաղթելի, անմեռնելի, ուրիշ ելք չունենք: Թույլ լինելը մեծ մեղք էարդեն Աստծո առաջ, այն հավասարազոր է դասալքության, ասել եմ,էլի կրկնում եմ՝ մորթվելը մորթելուց պակաս մեղք չէ. ամեն հայ մարդպիտի իր մեջ ամփոփի պաշտպանական մի ուրույն բանակ եւ երբեքչմոռանա Սարոյանի խոստովանական պատգամը՝ ես կսիրեմ հայոցպատերազմները: Հանուն խաղաղության: Հանուն լինելության: Իմմեջ, ամենիքիս մեջ կա մի չգրված երկ, որը սպասում է իր աշխարհգալուն: Աշխարհ գալով, այդ երկը նոր աշխարհ կբերի: Արցախումապրող գրողն այժմ ազգային գոյամարտի ակտիվ մասնակից է, վկա ուականատես է, որ ամեն ինչ, այդ թվում՝ Աստծո գույները, ըմբոշխնածիր աչքերն անխնա ցանում է «վաղվա հերկերում», հունձքը թողնելովգալիքին: Արցախում վերածնվեցին հայության հույսն ու պատիվը,ազգային արժանապատվությունը: Արցախյան համազգային ցավովվերածնվում է նաեւ մեր գրականությունը, գեղարվեստական միտքը:Հետեւապես, միանգամայն անճիշտ եմ համարում «արցախյանգրականություն» ձեւակերպումը, որը ինչ-որ տեղ իներցիայի ուժ էձեռք բերել եւ չի ներկայացնում երեւույթի իրական պատկերը: Եթեսկսենք վարչական բաժանման ենթարկել նաեւ գրականությունն՝ ըստմարզերի (ասենք՝ Զանգեզուրի գրականություն, Արարատյան շրջանիգրականություն եւ այլն), պարզ է, թե ինչ պատկեր կստացվի:Ավելին, այսօր պիտի այնպես ասել Հայաստան, որ Հայաստանի մեջանպայման Արցախ լինի: Եվ՝ ոչ միայն: Այլապես ճիշտ չենք լինիարտահայտված, մանավանդ՝ ոչ հայերեն: Ուզում եմ միասին հիշենքԼեոյի խոսքը՝ հայոց Արեւելից կողմանց մասին. «Արցախն այն քուրանէր, որի մեջ, առաջին անգամ մեր նոր ժամանակներում, կռվեց ուկոփվեց ազգային կռվի գաղափարը… Այս լեռնային աշխարհում էր, որդարերով ստրուկ ապրած հայությունը բարձրացնում էր քաղաքականինքնորոշման դրոշակը» (1917թ., Շուշի):
          7. Ձեր բանաստեղծությանը բնորոշ է կատարյալի ձգտումը,Աստծո որոնումը. մարդ, բնություն, երկինք` իբրեւ շարունակական,միմյանց լրացնող, ամբողջացնող փոխակերպումներ: Միստիկականզգացողություններն Աստծուն փնտրում, տեսնում, գտնում ու կորցնումեն անորոշ երկնքի տակ, փախչող հողի վրա, հուսալքման ու անկմանմեջ, պատերազմի դաշտում, որտեղ մշտարթուն է Աստծո կարիքնիբրեւ սպեղանի մարդկային կարեկցանքին: Ձեր բնորոշմամբ`որտեղի՞ց է սկիզբ առնում եւ ո՞ւր է տանում Ձեր բանաստեղծություննընթերցողին, որո՞նք են այն հիմնական երակները, որոնցով սնվում ևկենսականություն է հաղորդում Ձեր բանաստեղծությունը: Գրքից-գիրքանցումներն ի՞նչ բանաստեղծական փուլեր են իրենց մեջ ընդգրկում:Ի վերջո, Ձեզ համար ի՞նչ է բանաստեղծությունը. ինքնարտահայտմանմիջո՞ց, աշխարհը փոխելու հերթական փո՞րձ, թե՞ մարդու մեջ խիղճըվերածնելու միտում, չարի եւ բարու կշռաքար:
         - Այո, գոյություն ունի կատարյալի միտումն ամենուրեք, ամենինչի մեջ, ես տեսնում եմ, ես ապրում եմ կատարյալը,բանաստեղծությունը «միջնորդ» է, որ հասնեմ նրան: Եվ, գիտե՞ք, ինձմշտապես մեղավոր եմ զգում՝ ինչո՞ւ չեմ կարողանում, ի վերջո, բացելերեւույթների, առարկաների, մեզ շրջապատող բնության, ամբողջտիեզերքի մեջ ամփոփված այն առեղծվածայինը, որը ներսում«փակված», սպասում է իմ բանալու ախորժալուր պտույտին: Ավելին,շարունակում ենք մնալ ինքներս մեր գլխավոր անհայտը, իսկ երբփորձում ենք խոսել, բառերում վանդակվում են մտքերը:
         Կենսականություն ինձ տալիս է հեռուն: Ինչ վերաբերում է իմգրական-ստեղծագործական փուլերին ու անցումներին, ապա կարողեմ ասել, որ ինձ մոտ դրանք ձեւավորվել են ոչ միայն գրքից-գիրք, այլհաճախ նաեւ՝ շարքից-շարք: Վաղ շրջանի, գրեթե՝ մանկականտարիքի, բանաստեղծություններս (Շիրազի հետ ունեցածնամակագրություններովս) միանգամից հուշերի կարգավիճակստացան, երբ մեկնեցի Բաքու: Բաքվում (կարծեմ 1967-ին էր)հանդիպեցի Պարույր Սեւակին ու Սերգեյ Սարինյանին, Սեւակին,ներկայացրի բանաստեղծություններս, կարդաց, խրախուսեց,հետաքրքիր դիտողություններ արեց, Բաքվում ծնվեց ու տպագրվեց(դեռեւս չորրորդ կուրսում էի) առաջին գիրքս՝ «Մեղեդիներ», «Գրական թերթի» արձագանքը ոգեւորիչ էր, վճռորոշ բեկում եղավ«Համանվագ» պոեմս, հաջորդ անցումը եղան «Գարուն»-ում ու«Գրական թերթում» տպագրված նոր շարքերս՝ «Ինչո՞ւ առվակը», «Խոստովանություն», ապա փուլերը շատ արագ հաջորդեցին իրար՝«Սոսե»-ից՝ «Ամարասի զանգերը». այնուհետեւ արցախյանհամազգային շարժումն իմ կավը նորից խառնեց-հունցեց եւ ես գրեցի«Տաճարն Աստծո» ասքը, դա 1989-1990 թվականներին էր: Նորոլորտ հանեց ինձ «Քրիստոսի ծաղիկները» պոեմը, որով եւսկզբնավորվեց վերջին տարիների եռագրությունը՝ «Թեւերի հեռուն», «Քարի շնչառությունը», «Բանաստեղծությունը սահմանից դուրս»:Իհարկե, ընթացքում դիմել եմ նաեւ դրամատուրգիական ժանրին(գրել եմ պիեսներ, որոնք բեմադրվել են Արցախի եւ մայրՀայաստանի  թատրոններում), որը եւ ինձ թելադրել է գործողությանդինամիկա, պատկերների անակնկալ ընթացք, կոնտրաստներ,տրամաբանական տրամադրություններ:
Ընթերցողն իմ առաջին ես-ն է, որին ինքս եմ փորձում ստեղծել,այնպես, ինչպես ժամանակ են ստեղծում, չէ՞ որ լինում են նաեւանժամանակ ժամանակներ (ժամանակ ստեղծողն Անսահմանն է),ինչպես կերպար են ստեղծում, ինչպես ստեղծում են աշխարհ ուՀայրենիք, անբռնագրավելի տարածքներ: Ով ասաց, թե ֆիզիկան չիկարող գալ նաեւ մետաֆիզիկայից հետո:
           Մեր օրերում հաճախ ենք լսում՝ ընթերցողն օտարվել էգրքից: Բայց չէ՞ որ այդպես չէ, պիտի ասել՝ նոր ընթերցողներ չենստեղծվում: Եվ դա արդեն կլինի իրականություն ու իրադրությանիսկական վիճակը ներկայացնող դիտարկում: Իմ բանաստեղծություննընթերցողին ոչ միայն տանում  է, այլ ձգտում է նրան երբեք ու երբեքչլքել անտեսանելիի մեջ խորացող ճառագայթի ընթացքի մեջ: Մենքտեսնում ենք այն, ինչ տեսնում ենք, իսկ այն, ինչը չենք տեսնում,համոզված եմ, միշտ էլ ավելի տեսարժան է: Ուր հասնում ենք՝Աստված այնտեղ չէ երբեք, Աստված այնտեղ է, ուր դեռ չենք հասել:Եվ ընթացք է բանաստեղծությունը, տիեզերական շարժման կարեւորխթան: Ես բարձր եմ գնահատում «Ապոլոն» հրատարակչությանգործունեությունը եւ, ընդհանրապես, այն աշխատանքը, որըկատարվում է մեր շնորհալի թարգմանիչների կողմից: Ասել է թե՝հրապարակ են մտնում արդեն աշխարհի լավագույն գրողների ումտածողների շատ գործեր: Իսկ սա ի՞նչ է նշանակում. այն, որ Ջոյսի,Ֆոլկների, Ուիթմենի, Էլիոթի, Հրանտ Մաթեւոսյանի, ՊարույրՍեւակի, Հովհաննես Գրիգորյանի ընթերցողն այսօր իր ըմբռնումներովու ընկալումներով, ինտելեկտուալ կարողություններով ուաշխարհայեցողությամբ հաճախ շատ ավելի բարձր է կանգնած, քան,ցավոք, որոշ գրողներ: Այնքան, որ այդ ընթերցողը կարողանում էկարդալ իրեն «քաջածանոթ» գրողների (ցավոք, դրանց թիվը փոքր չէ)նաեւ չգրված-չտպված գործերը, այն աշխատանքները, որոնց մեջմտածողի գրիչը, ինչպես ասում են, «պատեֆոնի» ասեղի նման կանգէ առել հնացած ձայնասկավառակի վրա եւ անընդհատ նույնն էկրկնում՝ մեխանիկական պտուտյների մեջ: Եվ ստացվում  է այնպես,որ «երգողները կորցնում են երգելու հաճույքը» (Կաֆկա), իսկընթերցողները՝ ընթերցելու: Նոր խոսքի, նոր մտածողության ու ոճի,գեղարվեստական նոր պատկերի կարիքն այժմ չափազանց խիստ էզգացվում: Իսկ հայ ժողովուրդն, այո, ունի մեծ ներուժ: Չմոռանանք՝մեր թշնամուն անակնկալի բերեց նաեւ մեր ազգի մեջ ապրողբանաստեղծությունը: Մեր թշնամին զոհվել չգիտե, նա միայնսպանելու եւ ավերելու ավանդույթներով է մշտապես սնվել:
            Ես չեմ կարող բանաձեւել, թե ինչ է պոեզիան, բայց կարողեմ ընդամենն ասել, որ ոչ թե բանաստեղծությունն է իմինքնաարտահայտման միջոցը, այլ՝ ես նրա, որովհետեւ սկզբում ինքնէր, հետո՝ ես: Իսկ ինչ վերաբերում է աշխարհին, ապա այստեղ եսմիանշանակ այլ ձեւով եմ մտածում. փոխելն ու վերափոխելնաշխարհին ոչինչ չեն տա, պարզապես պիտի հիմնավորապես, քանիոր վաղուց քանդված է, նորից ստեղծել այն՝ Աստծո աշխարհարարմանժամանակը տեղավորելով ոչ վեց օրվա մեջ: Եվ դաբանաստեղծության աստվածային առաքելությունն է:Բանաստեղծությունը ես եմ: Ինձնից դուրսն էլ ես եմ՝ ե թե ես ես եմ(Պ. Վալերին ասում է՝ չկա ավելի դժվար բան, քան չլինել այն, ինչես…), ահա ինչու ժամանակն ինձ չի կարող սպանել, ավելին, այնինձնով դառնում է անսահման, վերակերտվում ու ձեռք բերում նորտարածքներ՝ տիեզերքը տիեզերքից դուրս գտնվող սահմաններիհաշվին ընդլայնելով: Ամփոփեմ միտքս՝ եթե կարողանում ենքիմանալ, թե ինչ է բանաստեղծությունը, նշանակում է՝ մեր իմացածըբանաստեղծության մասին չէ:
          8. Ձեր «Թեւերի հեռուն», «Քարի շնչառությունը», հատկապես«Բանաստեղծությունը սահմանից դուրս» վերջին ժողովածուներըբանաստեղծական խոսքի, պատկերի ու զգացողության բոլորովին նորու թարմ ներկայություն են: Չեմ վարանում ասել` թռիչք է եւճախրանք նոր երկնքում: Բանաստեղծական (ինչ-որ տեղ անակնկալ)տարածական ու ժամանակային ընդգրկումով զարգացումըհաղթանակած ու ազատագրված երկրի պոռթկո՞ւմն էր, որ ֆիթիլիպես այրվելով եկավ ու պայթեց իր ժամանակի մեջ: Ինչպե՞ս եքբնորոշում Ձեր բանաստեղծության այդ ժամանակը, որ կարծեսամպհովանի է նախորդ ժամանակների համար:
           - Պատերազմն իր ամեն ինչով հանդերձ (այդ թվում՝միստիկական զգացողությունները) ինձ անասելիհիասթափությունների առաջ կանգնեցրեց, եկավ մի պահ,ստեղծագործական առումով, որ, թող ներվի, ուղղակի վանում էին ինձբառերը: Բանաստեղծությունը, հիրավի, դարձել էր «այլասերումըլռության»: Այս ամենը զուգորդվեց աննախադեպ ցնցումներով: Միչքնաղ սերունդ նահատակվեց պատերազմում: Այն, ինչ կարող էրսահմռկեցուցիչ լինել անգամ գրականության մեջ՝ որպես «նյութ», թողներվի, առօրյայում դարձել էր սովորական. թաղավարդցի մի զինվոր(ես գրել եմ իմ «Քրիստոսի ծաղիկներ»-ում) իր մի ձեռքովսղոցել-կտրել է տանկի թրթուրների տակ մնացած իր մյուս ձեռքը, որգերի չընկնի, ապա առել է գնդացիրը եւ «հնձել» թշնամականմոտեցող շարասյունը: Պատերազմն արդեն կինո չէր, գրականությունչէր, օբյեկտիվ ու ամենօրյա ծանր ներկայություն էր: Ինձ օգնությանհասավ Դոստոեւսկին: Նրա բառերը հաշտարար եղան:Բնականաբար, բուռն, ծայրաստիճան լարված ապրումներն ուհեղաբեկումները, դա կապ չունի անհատի մեծ ու փոքր լինելու հետ,որակական փոփոխություններ են առաջացնում մարդու մեջ:Դոստոեւսկին՝ մեծ Տառապյալը, եթե սիբիրյան ձյունի մեջ, երես առերես, չհանդիպեր իր (ոչ միայն) մահվանը, հավիտենականությանտեսիլքն անհայտ կմնար նրան, ծայրագույն վիճակը ստիպեց, որ նախավարում, կայծակի լուսախաղի մեջ, վայրկենապես տեսնի այն, ինչցույց է տալիս իր գեղարվեստում՝ որպես ՏԵՍԱՆՈՂ: Այդպես Եղեռննու Արեւմտյան Հայաստանի կորուստն են ցնցել Չարենցին ուԿոմիտասին: Տարիներն  իրենց ծայրահեղություններով ուանակնկալներով, վերադարձրին լույսի բերկրումը: Գրականությունն,ընդհանրապես, դաժան ճակատագիր է՝ եթե իրար հաջորդողվայրկյանները չեն ունենում կոնկրետ հասցե, ապա հավերժությունը,ցանկացած պարագայում, դառնում է անորոշ ու սուտ միհասկացություն:  Եվ ռազմաբեմի վերածված Արցախն ինձ հուշեց,փաստորեն, պոետական մի այլ ժամանակ ու տարածություն, որոնքկարող էին ինձ հասցնել հայտնիի անհայտին: Այնպես որ՝ ճիշտ եքնկատել, ինձ դուր եկավ ֆիթիլի համեմատությունը, միայն թեպայթյունը եղավ նախ իմ երակների, ապա՝ ժամանակի մեջ:Շնորհկալ եմ նման գնահատականի համար:
          9. Դուք այսպիսի մի բանաստեղծություն ունեք, որը տպագրվելէ Ձեր երկրորդ գրքում.
                           Ծառերից թափվող այս տերեւները
                           Նրանց երբեմնի կանաչ օրերն են,
                           Որ հավաքել ու ի մի է բերել
                           Փողոցը ավլող մի լավ ծերունի:
                            Ի մի է բերել`
                           Մտքով գնալով օրերը ջահել,
                           Եվ… ափսոսում է, չի ուզում վառել:
        Հենց այդ բանաստեղծության տրամադրությամբ էլ փորձենքհետադարձ հայացքով արժեվորել Ձեր անցած կյանքի ճանապարհըորպես «չճանաչված երկրի քաղաքացի եւ բանաստեղծ»: ԱրժեվորենքՁեր արածն ու չարածը, այն երազը, որ ի սկզբանե Ձեր կոպերի տակէր, դարձա՞վ իրականություն, թե՞ «Իմ ապրած  ժամանակի մեջ կանվայրկյաններ, որ փաստորեն ինձ շրջանցել են»: Ձերբանաստեղծական ճանապարհին բնորո՞շ եք համարում«բանաստեղծությունը, որի համար ծնվել է մարդը, դեռ ուշանում է»Ձեր իսկ արտահայտությունը: Գրե՞լ եք Ձեր պատկերացրածբանաստեղծությունը, թե՞ գալիք այն մեկ վայրկյանի մեջ է, որից թեթեւէ կշռում անցյալի 100 տարին` կրկին Ձեր բնորոշմամբ:   
             - Տողերում, որ չեն գրվել, այնուամենայնիվ, ծերունինվառում է տերեւները, որովհետեւ ծառերը ձմեռնամուտի տաքացումէին ուզում. պահի հոգեբանական վերարտադ

 

Հարցազրույցը վարեց` Հուսիկ Արան